• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի... 21:52
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը, և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին
Քաղաքականություն
22:1303 Հոկ, 2020

ԼՂ խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը, և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա. վարչապետի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև.

Բերնարդ Սմիթ - Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցությո՞ւն, թե՞ հրադադարի կոչ և բանակցություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի սկսել հարցի վերաբերյալ մի քանի հանգամանքներ պարզաբանելով, որովհետև, ի մասնավորի, Հայաստանը հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր։ Ադրբեջանը սանձազերծել է ուղիղ հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա, և Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ու այս համատեքստում  Ադրբեջանը սկսեց հարվածել Հայաստանի Հանրապետության բնակավայրերին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը։

Ադրբեջանի սեպտեմբերի 27-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա սկսվեց խաղաղ բնակավայրերի հրետակոծությունից, և սա փաստ է, որ պետք է ընդունել Ձեր հնչեցրած հարցին պատասխանելու համար: Երբ կա հարձակում բնակչության դեմ, առաջին խնդիրը նրանց ագրեսիայից պաշտպանելն է։ Դրանից հետո է միայն հնարավոր խոսել բանակցությունների մասին։ Այն իրավիճակում, երբ կա ագրեսիա, կարող եմ վստահաբար ասել, որ Արցախի ժողովուրդը չի նահանջելու դրան բախվելով։

Միևնույն ժամանակ, հարկ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի այլ լուծում, քան խաղաղ լուծումը, և ագրեսիային դիմակայելը դե ֆակտո կապացուցի դա։

Բերնարդ Սմիթ - Երբ ասում եք՝ պետք է խաղաղ կարգավորում լինի, արդյոք դրանից առաջ ակնկալո՞ւմ եք, որ պետք է ռազմական ձեռքբերում ունենաք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ես արդեն ասացի, մեր նպատակը բնակչությանն ագրեսիայից պաշտպանելն է։ Եվ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի նպատակը ագրեսիայից ինքնապաշտպանվելն է։

Բերնարդ Սմիթ - Որքանո՞վ է հավանական, որ դուք Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմեք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը։ Այդ դաշինքը դե ֆակտո գոյություն ունի։ Մենք ասել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրականություն է առաջացրել։ Ինչպես ասացի, մի քանի տարի ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով՝ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան, և մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում։

Բերնարդ Սմիթ -  Պատրաստվո՞ւմ եք, արդյոք, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդպիսի օրակարգ նույնպես կա: Դա օրակարգի հարց է, և որոշում կկայացվի կամ չի կայացվի՝ կախված բազմաթիվ գործոններից:

Բերնարդ Սմիթ - Ձեր պատասխանում հիշատակեցիք, որ Թուրքիան հաստատակամորեն կանգնել է Ադրբեջանի կողքին: Բայց դուք իսկապես ապացույցներ ունե՞ք, որ Թուրքիան վարձկաններ է մատակարարում Ադրբեջանին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին։

Բերնարդ Սմիթ - Թույլ տվեք կրկնել այն, ինչ գրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Քեյսը: Նա ասել է, որ, երբ սկսվել է հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի աղքատ ժողովուրդները սկսել են վճարել Բաքվի և Երևանի անխոհեմ ղեկավարության համար: Նրանք չեն ցանկանում տեսնել հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը: Արդյոք սա ճի՞շտ է, ի՞նչ կարող եք անել, որպեսզի կանխեք դա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ըստ էության, ինչ կարող էր արվել, արվել է: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես բանաձև եմ դրել իմ քաղաքականության հիմքում` Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում: Ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, և՛ Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկել եմ այս բանաձևը որպես հիմք` հակամարտության լուծման համար: Ցավոք, Ադրբեջանը, սկսած 2000-ական թվականների կեսերից, զարգացնում է հարցի կարգավորման ռազմական ճանապարհի փիլիսոփայությունն ու քաղաքականությունը և որևէ կերպ հրաժարվում է փոխզիջումներից: Բռնապետական իշխանությունը, որը հաստատված է Ադրբեջանում, հակված չէ գնալ փոխզիջումների, միայն ժողովրդավարական, ընտրված իշխանություններն են, որ կարող են փոխզիջումային տարբերակներ առաջարկել, ինչպիսին որ իմ նշած բանաձևն է: Փոխարենը Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կվերադառնա 1988 թ․ ստատուս քվոյին՝ Խորհրդային միության ժամանակաշրջան, որտեղից այս ամենը սկսվել է։ Բայց հնարավոր չէ լուծել հակամարտությունը՝ վերադառնալով այնտեղ, որտեղ այն սկսվել է։

Բերնարդ Սմիթ - Ես գիտեմ, որ Դուք ռեֆլեքսիայի համար բավարար ժամանակ չեք ունեցել, քանի որ զբաղված եք եղել այս բազմազբաղ իրավիճակում, սակայն եթե հետ նայենք ու ասենք՝ արդյո՞ք կարող էիք ինչ-որ բան այլ կերպ անել, ի՞նչը կկանխեր բռնության բռնկումն ու մարդկային կյանքերի կորուստը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրա համար կար մեկ հնարավորություն՝ տրվել Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքներին, ինչը չէր կարող ընդունելի լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Բերեմ մեկ օրինակ, վերադառնալով համաշխարհային պատմության հայտնի դրվագներին, օրինակ, ի՞նչ կարող էր անել ԱՄՆ կառավարությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից խուսափելու համար։ Սա կարող է չափազանցություն թվալ, բայց երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարվածել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ի՞նչ պետք է արվի, որպիսի կանխվի նման սպառնալիքների հնչեցումը։

Բերնարդ Սմիթ - Լավ, երբ Դուք իշխանության եկաք թավշյա հեղափոխությունից հետո, մասնավորապես Ադրբեջանում մեծ հույսեր կային, որ Ձեր նախորդներից հետո դա կլինի քայլ դեպի խաղաղություն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ այդ առումով։ Դուք չկարողացաք այդ սպասելիքները բավարարել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Ադրբեջանում շատ ավելի մեծ հույսեր կային։ Մենք հույս ունեինք, որ ժողովրդավարացման ալիքը կհասնի Ադրբեջան։ Այդ հույսերն իրականություն չդարձան, որովհետև Ադրբեջանի նախագահը շարունակաբար օգտագործում է Ղարաբաղի խնդիրը իր դիկտատորական կառավարումն արդարացնելու համար։ Երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, Ադրբեջանում հասարակությունում ավելի մեծ հույսեր արթնացան, որ նման հեղափոխություն կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում։ Բայց այդ հեղափոխությունը կանխելու ու դիկտատորական կառավարում իրականացնելու համար Ադրբեջանն ակտիվացրեց ռազմական հռետորաբանությունը, ինչը և բերեց այս իրավիճակին։

Բերնարդ Սմիթ - Եթե Դուք այս ընթացքում կապի մեջ եք եղել Վլադիմիր Պուտինի հետ, կարո՞ղ եք մեզ ներկայացնել այդ երկխոսությունների բնույթն ու բովանդակությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ և այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը և իրադարձությունների զարգացումը:

Բերնարդ Սմիթ - Բայց կարևորը Վլադիմիր Պուտինն է: Այն, ինչ նա մտածում և ասում է, Ձեզ համար առավել կարևոր է, այդպես չէ՞:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն անվտանգության ոլորտում, ներառյալ Հայաստանում  ռուսական ռազմաբազայի ներկայությունը: Կան գործող կոնկրետ համաձայնագրեր և, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է:

Բերնարդ Սմիթ - Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոսկվան լինի չեզոք: Մենք գիտենք, որ Թուրքիան, Էրդողանը հայտնել են իրենց աջակցությունը Ադրբեջանին: Դուք կցանկանա՞ք Վլադիմիր Պուտինից նման օգնություն ձեր օգտին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, և Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում և նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Բերնարդ Սմիթ - Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Բերնարդ Սմիթ - Նախագահ Ալիևն ասել է, որ Դուք սադրում եք նրան` սփյուռքի հայերին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելով: Նրան այլ ելք չեք թողնում: Նա հավաստում է, որ դա նրանց տարածքն է, և Դուք ոչինչ չեք արել խնդրի լուծման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այդ պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրանք բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան:

Բերնարդ Սմիթ - Ներեցեք, բայց նախագահ Ալիևը չի ասել «անսովոր», նա ասել է «սադրանք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, արդոք դա սադրա՞նք է: Ո՞րն է այստեղ սադրանքը, կարո՞ղ եք բացատրել ինձ:

Բերնարդ Սմիթ- Լավ, բայց կան նաև պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք հայկական կողմի զինվորականներն իրականացրել են 1980-ականների վերջերին և 1990-ական թվականների սկզբում, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործերի կատալոգն է կազմել...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, ոչ, ոչ: Դա անհեթեթություն է: Որտեղի՞ց այդ տեղեկությունները: Դա Ադրբեջանի քարոզչությունն է:

Բերնարդ Սմիթ - Այսպիսով, Դուք հավատացած եք, որ դա Ադրբեջանի քարոզչության գործիքներից մեկն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն, և այդ դեպքը դրա հետևանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիևը նրան ազատ արձակելու որոշում է ընդունել, և համազգային փառաբանության գործընթաց է սկսվել: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ Ռամիլսաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա:

Դիտումների քանակ909
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015