Սեպտեմբերի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանությանը կից ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ հանդիպել են Մոսկվայում գործող «Հայ իրավապաշտպանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ, ովքեր փաստաբանական օգնություն են ցուցաբերում Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղի ունեցած հուլիսյան դեպքերի հետևանքով նախնական կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ համընդհանուր ջանքերով իրականացվող աշխատանքների շուրջ տարաբնույթ հարցեր։