Խնածախցի Բորիկ Սարգսյանի համար անասնապահությունը ոչ միայն ապրուստի միջոց է, այլ նաև հոբբի։ Տարբեր ցեղատեսակների կենդանիների ամենօրյա խնամքը սիրով է անում, կերակրում, զրուցում նրանց հետ։ Անասուններն էլ փոխադարձում են այդ սերը։
Սակայն այլ հոբբի էլ ունի՝ տնտեսավարման ծանրաբեռնված գործընթացը թեթևացնելու միտումով սարքավորումներ պատրաստելն է։
Էլեկտրական զտիչի պատրաստումը մի շարք խնդիրներից է ազատել։ Հավաքած բերքի զտման համար կարիք չկա հասնել հարևան գյուղ։
Իր պատրաստած կերաղացի շնորհիվ էլ ստանում է անհրաժեշտ չափի աղացած գարի, ցորեն։ Անասունների սննդի մեջ այս տեսակի կերի օգտագործումը նպաստում է նրանց քաշի ավելացմանը։
Խոտաղացի դերն էլ խնայողությունն է։ Բոլոր սարքավորումներին գեղեցիկ տեսք տալու համար սեփական ձեռքերով կոմպրեսատոր է հավաքել։
Հրաժեշտից առաջ Բորիկ Սարգսյանը ժպտալով հրավիրում է մեզ նաև մյուս տարի՝ խոստանալով, որ զարմացնելու ավելի շատ հետաքրքիր սարքավորումներ կունենա։