• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների, երկիրը թալանածների դեմ պետք է խիստ պայքար. Շիրինյան Բաց հարթակ․ Գողապետության ներկայացուցիչների,... 20:40
ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները չի կապում Ուկրաինայի հարցի հետ. Պեսկով. «Հարևաններ» ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունները... 20:26
Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից զրկվածներին. ռիսկ, թե՞ լուծում Երկրորդ շանս՝ վարելու իրավունքից... 19:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած 14 նախագծերը, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ
Քաղաքականություն
10:1818 Սեպ, 2020

ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած 14 նախագծերը, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ

Խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով հստակեցվում են ՊՈԱԿ-ների տնօրենների նշանակման հարցը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով սնանկության շեմը 1 միլիոնից բարձրացվում է 2 միլիոնի, իսկ կետանցի ժամկետը 60 օրվանից կհասցվի 90 օրվա: 

ԱԺ-ն մերժեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սերգեյ Ատոմյանը: Առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ծանուցման 3 եղանակ՝ թղթային ծանուցագրով, ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով և ծանուցվող անձից ստորագրություն վերցնելով, ծանուցվող անձի կամ նրա պաշտպանի էլեկտրոնային փոստի հասցեին, հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ն.Բաղդասարյանը նշեց, որ օրինագծում կա տեխնիկական խնդիր, ուստի առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և այն հետ ուղարկել առաջին ընթերցման ռեժիմ: 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են Ալեն Սիմոնյանը և Նիկոլայ Բաղդասարյանը: Նախագծի ընդունմամբ՝ փաստաբանները հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացումը: 

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: 

Խորհրդարանն ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է Քննչական կոմիտեում աշխատելու հնարավորություն տալ նաև զինծառայությունից օրենքով ազատված քաղաքացիներին: 

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրության վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների արդյունավետ և արագ իրականացման, ինչպես նաև առևտրի անվտանգության ապահովման և առևտրային հարաբերությունների ամրապնդման համար: 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների համար նախատեսված վարչական պատասխանատվության շրջանակում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլև Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները: 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Նախագծով պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության և սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր: 

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման և մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի և Արման Աբովյանի հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են, որպեսզի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն: Նշվում է, որ փոփոխությունը կնպաստի նաև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանն ու իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը և փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել համայնքներում ճանապարհային երթևեկության ոլորտում թե՛ իրավակիրառ, թե՛ իրավաիրացնող խնդիրների լուծումը:

Խորհրդարանն ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

Դիտումների քանակ95
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը 11:0917 Սեպ, 2020 ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված նախագծերը Հասարակություն
  • Կորոնավիրուսի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ. ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած բոլոր նախագծերը 10:1916 Սեպ, 2020 Կորոնավիրուսի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ. ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած բոլոր նախագծերը Քաղաքականություն
  • ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր օրենսդրական նախագծերը 17:4808 Հլս, 2020 ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր օրենսդրական նախագծերը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 21:00 | 14.07.2026 21:0014 Հլս, 2026
  • Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 20:5614 Հլս, 2026
  • Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել 20:4814 Հլս, 2026
  • Արհեստական բանականությունը՝ ավագ դպրոցներում. STEP.ai ծրագիրն առաջին շրջանավարտներն ունի 20:4214 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 14. 2026 20:3514 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը կփակի դուռը ՌԴ առջև՝ վերականգնելու դաշնակիցների վստահությունը. Ռուսին-Սենդին 20:2714 Հլս, 2026
  • ՌԴ-ն և Ադրբեջանը տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայի հարցում. Պեսկով 20:2214 Հլս, 2026
  • ՀՀ բանկերում ռուսական ռուբլով կանխիկի սահմանափակումը պայմանավորված է ՌԴ ԿԲ կարգավորումներով 20:1414 Հլս, 2026
  • «Արարատ-Արմենիան» պատրաստ է «Ռիգայի» հետ պատասխան հանդիպմանը 20:0614 Հլս, 2026
  • Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու 19:5914 Հլս, 2026
  • ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը 19:4914 Հլս, 2026
  • Քննարկվել է երիտասարդության ազգային ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը 19:4214 Հլս, 2026
  • Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը 19:3614 Հլս, 2026
  • Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից» 19:2914 Հլս, 2026
  • ՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից 19:2214 Հլս, 2026
  • Նորակառույց մանկապարտեզ Բաղանիսում 19:1414 Հլս, 2026
  • Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում 19:0614 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Ծառուկյանի փեսա Գուլոյանին օրենքի խախտմամբ հատկացված հողատարածքը վերադարձվել է ՀՀ-ին 19:0014 Հլս, 2026
  • Փրկարարները խորացրել են գազածխապաշտպան սարքավորումների անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները 18:5714 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 18:4814 Հլս, 2026
  • Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած 18:3914 Հլս, 2026
  • Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի 18:3314 Հլս, 2026
  • «Աժդանակ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 181 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:2014 Հլս, 2026
  • ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը 18:1114 Հլս, 2026
  • Թուրքական դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել. Halk TV 17:5914 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք. դատախազություն 17:5314 Հլս, 2026
  • «Միասնության թևեր»-ի անունից ընտրակաշառք՝ Սյունիքում. ՀԿԿ ձայնագրությունը 17:4414 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար 17:3114 Հլս, 2026
  • Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին 17:1814 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր 17:0414 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Ուզում եմ ասիմ, ոչ մինը չգիդա, վեր տու զինվոր ես. ընտրակաշառք՝ «Միասնության թևեր»-ից 17:0014 Հլս, 2026
  • Արաքսիա Սվաջյանը և Էստոնիայի դեսպանը քննարկել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացիկ բարեփոխումները 16:5714 Հլս, 2026
  • Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 16:4314 Հլս, 2026
  • Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3114 Հլս, 2026
  • ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար 16:1814 Հլս, 2026
  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ 16:0414 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները 15:5614 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը 15:4214 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին 15:2714 Հլս, 2026
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ 15:1714 Հլս, 2026
  • Ուկրաինայի հարցը չպետք է ստվեր գցի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. Պեսկով 15:0614 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Մարտի 1-ի գործով քրհետապնդում՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ. ԳԴ 15:0014 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին 14:5314 Հլս, 2026
  • Փարիզն Ուկրաինային SCALP թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի 14:3814 Հլս, 2026
  • Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ 14:2314 Հլս, 2026
  • Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ 14:0914 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը 13:5714 Հլս, 2026
  • «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ 13:4814 Հլս, 2026
  • ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար 13:3314 Հլս, 2026
  • Ալիևը շնորհավորել է Մակրոնին Ազգային տոնի առթիվ 13:2414 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին` ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով 13:1914 Հլս, 2026
  • Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր 13:0814 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Մասնավոր վեճերը լուծել է քրեական հեղինակությունը. ապօրինության բացահայտումը 13:0014 Հլս, 2026
  • 2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ 12:5814 Հլս, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի 12:4314 Հլս, 2026
  • Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով 12:3414 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:2714 Հլս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը և Կլոդիանա Սպահյուն քննարկել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները 12:1814 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը 12:0714 Հլս, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն իրենց օգտին քվեարկելու պայմանով զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե 11:5614 Հլս, 2026
  • Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է 11:5114 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:3914 Հլս, 2026
  • Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:2814 Հլս, 2026
  • Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրվարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար 11:1914 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները 11:1114 Հլս, 2026
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց հանցանքների վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:0414 Հլս, 2026
  • Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին 10:4614 Հլս, 2026
  • ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում 10:3714 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱՄՆ-ի ակտիվությունը վկայում է TRIPP-ը արագ կյանքի կոչելու մտադրության մասին. փորձագետ 10:0014 Հլս, 2026
  • Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը 09:4214 Հլս, 2026
  • 24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:3814 Հլս, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 09:3314 Հլս, 2026
  • Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային 09:1514 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով 08:5714 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3314 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0214 Հլս, 2026
  • «Նոր Զովք» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 186 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4914 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը 00:1014 Հլս, 2026
  • Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի 00:0014 Հլս, 2026
  • Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում 23:2213 Հլս, 2026
  • Այս պահից ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի պահապանն է. Թրամփ 23:0013 Հլս, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը 22:4513 Հլս, 2026
  • ԵՊՀ-ն՝ QS աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակում. որ ցուցանիշներն են բարձր գնահատվել 22:3013 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը Եթովպիա կգործուղվի 22:1913 Հլս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խաժակյանի հետ 22:0013 Հլս, 2026
  • 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ Լևոն Ազիզյան 21:5413 Հլս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի մասով ՀՀ-ԱՄՆ խորհրդակցություններն արդյունավետ են. փորձագետ 21:4013 Հլս, 2026
  • Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:2613 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին և 15-ին 21:1813 Հլս, 2026
  • Յուլիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0313 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ իշխանություններն են կայացնում առանցքային որոշումները. Պետդեպը՝ TRIPP-ի մասին 21:0013 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2026 20:5713 Հլս, 2026
  • Ինը եվրոպական երկրներ Ուկրաինայի հետ կստեղծեն բալիստիկ հրթիռների դեմ պայքարի կոալիցիա 20:5013 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 13. 2026 20:4313 Հլս, 2026
  • ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր 20:3613 Հլս, 2026
  • ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում քաղաքացիական նոր առաքելության մասին 20:2613 Հլս, 2026
  • Ֆրանսիան անջատում է ատոմային ռեակտորները՝ ջերմաստիճանի բարձրացման պատճառով 20:1713 Հլս, 2026
  • ՓԾ և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմներ 20:1113 Հլս, 2026
  • Իրանը թույլ չի տա ԱԷՄԳ-ին մուտք գործել հակամարտության ընթացքում վնասված օբյեկտներ. Բաղաեի 20:0413 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՓԾ 19:5713 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015