Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվել է տեխնիկական զննության պարբերականությունը՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվելու է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: