Մեքենաների տեխզննության կտրոններ այլևս չեն լինի: Փոփոխություններին առնչվող օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել:
Առևտրականներն այսօր Կառավարության դիմաց բողոքել են մաքսատուրքերի փոփոխություններից. հագուստն այսուհետ մաքսազերծելու են ոչ թե քաշով, այլ հատով:
Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին առաջարկել է ամբողջացնել խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։
Մեղադրանք է առաջադրվել «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» և 11 անձի. քննչական կոմիտեի հայտարարությունը:
Առանձնապես խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 199 նոր դեպք, ապաքինվել է 431 քաղաքացի: