Խուսափել հիվանդանոցների հերթերից, փնտրել, գտնել բժիշկներին, ուսումնասիրել նրանց մասին գրառումներն ու անվճար գրանցվել. 1500-ից ավելի գրանցված այցելու ու 150-ից ավելի բժիշկ. հիվանդանոց այցի օնլայն տարբերակը Doc.yan հավելվածն է, որում նաև խորհուրդներ են տալիս` ինչին հետևել բժիշկ ընտրելիս, ինչպես ներառել ընտանիքի անդամներին:
Բժիշկներն էլ ունեն հավելվածի իրենց տարբերակը: Կարող են նշել` որ օրը, որ ժամին հասանելի կլինեն այցելուների համար: Ծանուցումներն էլ կլինեն հավելվածում, կստանան էլեկտրոնային նամակով: Հավելվածի աջակցության կենտրոնն օգնում է նաև զանգով, եթե մարդիկ չգիտեն ում դիմել:
Համավարակի օրերին նաև բժշկականի ուսանողներին են աշխատանք առաջարկել, հավելվածի աջակցման կենտրոնի 10 հոգանոց թիմում բոլորը երիտասարդ են: Իսկ հիվանդանոցը գրպանում շրջելու համար հավելվածը կարելի է ներբեռնել այոս և անդրոիդ համակարգերում: