«Լոռի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են՝ ակումբը համալրել է Եվգենի Սկոբլիկովը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» համալրել է Եվգենի Սկոբլիկովը։
30-ամյա ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բելշինան»։
Սկոբլիկովը Կոնոպլյովի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել ռուսական «Տոլիատտի», «Լուչ», «Վոլգա» ակումբներում։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ: