Վայոց ձոր կատարած այցի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության «Տեղական ժողովրդավարության դպրոցի» սաների հետ՝ հաղորդում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպանը գոհունակությամբ լսել է, թե ինչպես են երիտասարդ ակտիվիստները ոգևորությամբ հետամուտ լինում համայնքային խնդիրների լուծմանը, կազմակերպում միջոցառումներ՝ իրենց հասակակիցներին ներգրավելով Արենիի և հարակից համայնքների կյանքը վերափոխելու գործում: