Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում բողոքի ակցիաներն անցկացվում են արդեն 41 օր շարունակ: Փողոց դուրս եկած ցուցարարները բողոքում են նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ:
Հիշեցնենք, որ Խաբարովսկի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին Խաբարովսկի և Ամուրի մարզերում մի շարք ձեռնարկատերերի սպանություններն ու մահափորձերը կազմակերպելու մեղադրանքով:
Խաբարովսկի նահանգապետի պաշտոնին նշանակվել էր Միխայիլ Դեգտյարևը, որն այդպես էլ չի կարողացել լեզու գտնել տեղացիների հետ: