Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարևոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»,- գրել է Մարությանը: