Ամենամասշտաբային տեխնոծրագրերից «Հայկական վիրտուալ կամուրջը» կամուրջներ է ստեղծում՝ հայ տեխնոմիտքը Սիլիկոնյան հովիտ հասցնելու համար: Եթե արդեն ունեք Հայաստանում գործարկված կամ արտադրանքի նախատիպ, շատ լավ գիտեք անգլերեն, ապա Սիլիկոնյան հովիտ հասնելու ճանապարհը ձեզ համար արդեն բաց է:
Հենց այստեղ է Սիլիկոնյան հովիտ հասնելու ձեր հայտադիմումը: Կարելի է լրացնել մինչև օգոստոսի 23-ը: Ապա՝ օնլայն հանդիպմանը Սիլիկոնյան հովտի հայկական պատվիրակությունն ու բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը տեղեկացնում են՝ մասնակիցներին կընտրեն 2 փուլով:
Արդյունքում` լավագույն 15 ընկերության ներկայացուցիչներն առցանց հանդիպումներին կփորձեն ապացուցել՝ աքսելերացիոն ծրագիրն իրենց պետք են: Իսկ Սիլիկոնյան հովտից ստարտափների խորհրդատուներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները 8 շաբաթ օնլայն դասեր կանցկացնեն, կմասնակցեն նաև հայկական սփյուռքի տեխնոդեմքերը:
Արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի, բիզնեսի զարգացման վերջին թրենդների ուսումնասիրությունները կլինեն հայ նորարարների դասացուցակում:
Սթենֆորդի համալսարանի ստարտափ աքսելերատորներից մինչև միջազգային խորհրդատվական կազմակերպության հիմնադիրները Սիլիկոնյան հովտի ապագա հյուրերին, ասում են՝ եթե Հայաստանի քաղաքացի եք, ձեր ընկերությունը գրանցված է Հայաստանում նաև էլեկտրոնային վիճակագրության համակարգում, ունեք արդեն իսկ գործարկված կամ արտադրանքի նախատիպ, շատ լավ գիտեք անգլերեն, ապա՝ մեկ քլիք և Սիլիկոնյան հովիտ հասնելու ճանապարհը ձեզ համար պատրաստ է: