ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշակի խախտման դեպքեր: