Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում «Սևան» ազգային պարկում։
«Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվում են Սևանի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,- գրել է Գրիգորյանը: