Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում «քաղաքայինները» Մադրիդում հաղթել էին 2:1 հաշվով։
Պատասխան խաղում հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո Ռահիմ Ստերլինգը բացեց հաշիվը:
28-րդ րոպեին «Ռեալը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ռոդրիգոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ 68-րդ րոպեին ապացուցվեց, որ այս երեկոն Ռաֆայել Վարանինը չէր։ Ֆրանսիացի պաշտպանը ևս մեկ կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Գաբրիել Ժեզուսը՝ հաշիվը դարձնելով 2:1։
«Մանչեսթեր Սիթին» նաև երկրորդ խաղում հաղթեց 2:1 ու ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ լիգայի 13-ակի չեմպիոնների նկատմամբ 4:2 հաշվով։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի սաները դուրս են գալիս քառորդ եզրափակիչ։