Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում զանգերն են ղողանջում՝ նշելով աշխարհում առաջին ատոմային ռումբի կիրառման 75-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն, հիշատակի բոլոր արարողությունները չեղարկվել են:
1945-ի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգներն ուրանի ռումբը նետել է քաղաքի վրա՝ սպանելով մոտ 140 հազար մարդու:
Երեք օր անց երկրորդ ատոմային ռումբն է նետվել ճապոնական երկրորդ քաղաքի՝ Նագասակիի վրա: Եվս երկու շաբաթ, և Ճապոնիան հանձնվել է՝ վերջ դնելով Երկրորդ աշխարհամարտին:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետն ու Հիրոսիմայի քաղաքապետը Խաղաղության զբոսայգում հանդիպել են վերապրածների և զոհերի սերունդների ներկայացուցիչների հետ: