Ճապոնիայում նշել են Հիրոսիմայի ատոմային ռմբահարման 71-րդ տարելիցը: Գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Խաղաղության զբոսայգում, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ:
Ճապոնիայում նշել են Հիրոսիմայի ատոմային ռմբահարման 71-րդ տարելիցը: Գլխավոր արարողությունը տեղի է ունեցել Խաղաղության զբոսայգում, որին մասնակցել է մոտ 50 հազար մարդ:
1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա նետված ամերիկյան ատոմային ռումբը րոպեների ընթացքում կյանքից զրկեց 70-ից 100 հազար մարդու: Ճիշտ ռումբի պայթյունի պահին հայտարարվել է լռության րոպե, որի հաշվարկն ընթացել է զանգերի ղողանջի ներքո:
Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաեւ Երևանում՝ Մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ:
Մանրամասները՝ տեսանյութում