• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մանվել Գրիգորյանի որդուն առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հասարակություն
15:2329 Հլս, 2020

Մանվել Գրիգորյանի որդուն առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել են նշված համայնքապետարանի, ինչպես նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող  բյուջետային հիմնարկների մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր արարքների բազմաթիվ դրվագներ, որոնց կապակցությամբ իրավական գնահատական է տրվել 31 պաշտոնատար անձանց, ինչպես նաև՝ տվյալ դրվագներին առնչվող այլ անձանց արարքներին, որոշումներ են կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, այդ թվում՝ ոչ արդարացնող հիմքերով:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կարեն Գրիգորյանը, որը 01.11.2005-01.11.2008 թ.-ը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, 01.11.2008 -17.06.2018 թ.՝ Էջմիածնի քաղաքապետի, իսկ 2009 թ.՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի, ԵԿՄ վարչության նախագահության անդամի պաշտոնները, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումների մի շարք ղեկավարների հետ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, կատարել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մի շարք հանցավոր արարքներ։

Մասնավորապես՝ Կ.Գրիգորյանը, հանդիսանալով Վաղարշապատ համայնքի ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով այդ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու վերաբերյալ: Տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, ունենալով տնօրինության աշխատակիցների նշանակման և ազատման, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման լիազորություններ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010 թ. համապատասխան հրամանով, որպես իր ղեկավարած հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, իր ղեկավարին՝ Կ.Գրիգորյանին, չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նրա աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա մինչև 04.06.2018 թ. համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանը, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ անդամի հետ ունեցած փոխհարաբերություններով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 30.12.2010 թ. «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենին կարգադրել է՝ որպես ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու նշանակելու վերաբերյալ: Ապա տնօրենին ուղղված իր մեկ այլ կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնարարել է վեջինիս վերանշանակել անվանափոխված «Մշակույթ» ՀՈԱԿ-ում՝ նույն պաշտոնում: Քննության տվյալներով՝ նշված անձն աշխատանքի չի հաճախել և աշխատանքը չի կատարել, սակայն համայնքապետարանի բյուջեից նշված ՀՈԱԿ-ին հատկացված ֆինանսական միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Կ.Գրիգորյանը համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին բանավոր ցուցում է տվել ԵԿՄ կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի վերոհիշյալ անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում հիմնարկի տնօրենը, համաձայն այդ հիմնակի կանոնադրության, օժտված լինելով վարչության աշխատակիցների նշանակման և ազատման կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների տնօրինման վարչատնտեսական լիազորություններով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի տրանսպորտի բաժնի հերթապահ վարորդ աշխատանքի է ընդունել Կ.Գրիգորյանի կողմից մատնանշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, իր ղեկավարին չհակադրվելու և աշխատանքը պահպանելու անձնական դրդումներից ելնելով, աշխատավարձի հաշվարկի ցուցակներում նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից՝ որպես աշխատավարձ, նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ։

Այնուհետև, Կարեն Գրիգորյանը, իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար, բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին նրան գրանցել՝ որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր հրամանով իր ընտանիքի վարորդին նշանակել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա՝ նշանակել ավագ վարորդ, սակայն վերջինիս կողմից փաստացի իր այդ աշխատանքը չկատարելու, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, բյուջետային հիմնարկի տնօրենը աշխատավարձի հաշվարկի ցուցակներում վերջինիս ընտանիքի վարորդի աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք  ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Արդյունքում՝ դրա հիման վրա՝ որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, իսկ որպես բժշկական ապահովագրության վճար՝ «Ռոսգոստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Վաղարշապատ համայնքի ղեկավարը, հաշվի առնելով այն, որ իր վարորդն աշխատում է որպես ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին գրավոր կարգադրել է՝ փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցող անձին նշանակել նույն վարչության պետի տեղակալ, որի հիման վրա՝ հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով վերջինիս նշանակել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ: Սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի Կարեն Գրիգորյանի անձնական վարորդը լինելու պայմաններում, հիմնարկի տնօրենը, նշված վարչության աշխատավարձի ցուցակներում, ինչպես նաև վարչական կազմի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից նրան որպես աշխատավարձ վճարել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարել է ընդհանուր 685.410 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ այդ կերպ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենը, հանդիսանալով Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի համար շինանյութերի գնումներ կատարելու նպատակով կազմավորված հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամի և քարտուղարի հետ, 2011-2017 թթ. գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ հայտերի բացման և գնահատման նիստին որպես գնային առաջարկ ընդունել և արձանագրել է նշված օրենքին չհամապատասխանող մասնակից ԱՁ-ի կողմից ներկայացված, սակայն չստորագրված, մերժման ու վերադարձման ենթակա 0,5մմ-ոց ցինկապատ պրոֆիլային թիթեղի մասով 10.166.400 ՀՀ դրամ արժեքով գնային առաջարկը, այլ ոչ թե՝ համապատասխան ռեկվիզիտները պարունակող ու 1.114.000 ՀՀ դրամ նվազ արժեքով գնային առաջարկը։ Այնուհետև, հանձնաժողովի նախագահը, վերոնշյալ կարգի համաձայն, միաժամանակ հանդիսանալով պատվիրատուի՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի ղեկավարը, նշված թանկ գնային առաջարկով նույն ԱՁ-ի հետ կնքել է պայմանագիր և մատակարարումների դիմաց վճարել ընդհանուր 1.114.000 ՀՀ դրամ ավել գումար, ինչի հետևանքով համայնքապետարանին պատճառվել է էական վնաս։

Բացի այդ, Կարեն Գրիգորյանն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Վաղարշապատում գտնվող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին կրկին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, ինչի արդյունքում հիմնարկի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել նրան և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, մինչև 2018 թ. հունիսը Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, հիմնարկի տնօրենը նշված վարչության աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ և դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 2018 թ. հունիսը նրան որպես աշխատավարձ վճարել ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով  համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ վերջինիս գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, ինչի արդյունքում տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հրամանով որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, աշխատանքի է ընդունել նշված անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից աշխատանքը չկատարելու, փոխարենը համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունը փաստացի ապահովող աշխատակից լինելու պայմաններում, վերոնշյալ շարժառիթներով նշված հիմնարկի աշխատավարձի հաշվարկի ցուցակներում աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանք ստորագրությամբ վավերացնելով՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ ու դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից հատկացված միջոցներից մինչև 18.06.2018 թ. որպես աշխատավարձ նրան վճարել ընդհանուր 440.153 ՀՀ դրամ՝ համայնքին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Բացի այդ, Կարեն Գրիգորյանի անչափահաս զավակները լրացուցիչ համաձայնագրերով ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018 թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ին վճարվել է ոչ թե ծնողների հաշվից, այլ՝ համայնքապետարանի բյուջեից՝ համայնքին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, 2008-2017 թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միաժամանակ լինելով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008-2017 թթ. ընկած ժամանակահատվածում, ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի միջոցառումների և Հաղթանակի ու խաղաղության օրվա տոնի առիթներին Վաղարշապատի համայնքապետարանի կողմից ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս իր  լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը՝ համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝

1. Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (չորս դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով.

2. «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ).

3. «Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ).

4. «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունն ավարտվել է, և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշված դրվագներով պատճառված վնասից բացի, նախաքննության ընթացքում քննված և իրավական գնահատական տրված դրվագներով վերականգնված վնասներից, 25․999․100 ՀՀ դրամը վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, իսկ չվերականգնված՝ 5․477․031 ՀՀ դրամի չափով, կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։

Դիտումների քանակ714
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՔԿ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը 220 մլն դրամի յուրացման մեղադրանք է առաջադրել 19:5405 Հնս, 2020 ՔԿ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը 220 մլն դրամի յուրացման մեղադրանք է առաջադրել Իրավունք
  • Մանվել Գրիգորյանի եղբորորդու վերաբերյալ դատավճիռը բեկանվել է 15:4205 Մար, 2020 Մանվել Գրիգորյանի եղբորորդու վերաբերյալ դատավճիռը բեկանվել է Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015