Չիկագոյի (Իլինոյս նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել քանդել հայտնի նավագնաց Քրիստափոր Կոլումբուսի (1451-1506) արձանը, որը գտնվում է Գրանդ պարկում: Այս մասին ուրբաթ հաղորդել է Chicago Tribune թերթը:
Քաղաքապետ Լորի Լայթֆութը նախօրեին հրամայել է քանդել Կոլումբուսի հուշարձանը՝ խուսափելու ռասիզմի դեմ բողոքի նոր ալիքից: Մտավախություն կար, որ, իբր, Քրիստափոր Կոլումբուսի արձանները կարող են վիրավորել Կարիբյան ավազանի մարդկանց զգացմունքները:
Կոլումբուսի հուշարձանը վտանգի տակ հայտնվեց հուլիսի 17-ին, երբ Չիկագոյում անցկացված զանգվածային ցույցերի մասնակիցների մի մասը մոտեցավ նավագնացի արձանին: Ցուցարարները քարեր, շշեր ու այլ առարկաներ էին նետել հուշարձանը պահպանող ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 18 իրավապահ էր տուժել, ձերբակալվել էր 12 օրինախախտ: