Այսօր Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն է:
Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից հակառակորդը պարբերաբար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։
1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։