• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 15:5922 Հլս, 2020

Որակապես նոր մակարդակի տնտեսություն ունենալու խնդիր պետք է դնենք. վարչապետը հանդիպել է գործարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը:

Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա:

Շատ հնարավոր է, որ սա ինչ-որ մասով կապված է ստվերի կրճատման մեր քաղաքականության հետ, բայց, այնուամենայնիվ, թվերը կան, ընդ որում սա ՊԵԿ-ի տվյալներն են և այս տվյալները հաստատված են, առկա են կոնկրետ հաշվետվություններով, այս բոլոր աշատատեղերի համար վճարված է աշխատավարձ և ներկայացված է եկամտային հարկի հաշվետվություն»,- ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ այն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է: «Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են: Ինչո՞ւ եմ ես սա ասում, որովհետև Հայաստանում որոշակի շրջանակների կողմից շարունակվում է քարոզվել համաճարակն ընդլայնելուն միտված գործողություններ, մասնավորապես, դիմակների հետ կապված:

Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա: Եթե մենք հետևողական այս պրոցեսը չշարունակենք, այդտեղ էլ որևէ կասկած չկա, որ կունենանք թվերի աճ, ընդ որում, սա մեզ ցույց է տալիս նաև այլ երկրների օրինակը: Մենք տեսնում ենք, որ այն երկրները, ովքեր հետևողական մինչև առնվազն վերջերս չէին մտցնում դիմակ կրելու պարտադիր պայման, հիմա հերթով ստիպված կայացնում են այդ որոշումը: Մենք էլ ենք ստիպված կայացրել, պարզ է, որ տհաճ է, այնքան էլ հաճելի չէ սեփական քաղաքացիներին պարտադրել, որ դիմակ կրեն, մեզ էլ բոլորիս հաճելի չէ, որ մենք նստած ենք դիմակներով, բայց իրավիճակից բխող քայլեր իհարկե պետք է ձեռնարկենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:

«Որովհետև հիմա բոլոր հարցերը քննարկելիս երկու նժար կա՝ մեկն առողջապահական, մյուսը՝ տնտեսական, պետք է այդ նժարներից մեկի՝ համավարակի հարցը լուծել, և լիարժեք անցնել տնտեսության վերականգնման օրակարգին, որն իհարկե առաջնահերթություն է մեր երկրի համար: Կրկին ուզում եմ ընդգծել, որ տնտեսությունն առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն:

Եվ մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը:

«Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը:

Այնուհետև գործարարները վարչապետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: Տնտեսվարողները շեշտել են, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, վերջին երկու տարիների ընթացքում բիզնեսի համար տեղի են ունեցել բազմաթիվ դրական փոփոխություններ, լուծում են ստացել կարևորագույն մի շարք խնդիրներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական անցկացումը և նշել, որ գործարար համայնքին համարում է կառավարության կարևորագույն գործընկերներից մեկը: «Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք և հարստացրեք» բանաձևի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի պետության զարգացմանն ու առաջընթացին:

 

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մասնակցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համալրմանը. Արսեն Ղազարյանի կոչը գործարարներին 11:1921 Հլս, 2020 Մասնակցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համալրմանը. Արսեն Ղազարյանի կոչը գործարարներին Հասարակություն
  • Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը 10:3316 Հլս, 2020 Մեկնարկել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագիր» նախաձեռնությունը Տնտեսություն
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գործարարներին 23:3402 Հլս, 2020 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գործարարներին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերահրատարակվել է Լևոն Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպը 01:1327 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող «Հույսի Մեծամոր», «Ընտանիք և համայնք» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ներ 00:4727 Մար, 2026
  • Լևոն Թոքմաջյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին, նկարել նրան․ Հակոբյանը հանդես է եկել բնորդուհու դերում 00:2327 Մար, 2026
  • Իսրայելի ուղղությամբ հրթիռների քանակը նվազել է, բայց մարդիկ ռմբապաստարաններում են. Չերնամորյան 00:0427 Մար, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 23:4726 Մար, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանն անուղղակի բանակցություններ են վարում Պակիստանի միջոցով 23:4526 Մար, 2026
  • Կառուպցիայի և խաղաղության երաշխավորների մասին բանավեճն ԱԺ-ում վերածվել է փոխադարձ մեղադրանքների 23:1726 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 20%-ով ավելացրել են պաշտպանական ծախսերը. Ռյուտե 23:0026 Մար, 2026
  • Մշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ 22:4826 Մար, 2026
  • 5000 տարվա պատմություն ունեցող ոսկին՝ նոր ցուցադրությունում 22:3626 Մար, 2026
  • Ժողովրդի մասին ինչ ասես ասում են, հետո էլ ասում՝ ընտրությանը հաղթելու ենք. վարչապետը՝ ընդդիմությանը 22:2126 Մար, 2026
  • 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է 22:1326 Մար, 2026
  • Հարցազրույց Խաչատուր Սուքիասյանի հետ 22:0026 Մար, 2026
  • Արշալույսի փողաշուշանները 21:4326 Մար, 2026
  • Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր․ Պապիկյան 21:3026 Մար, 2026
  • Փրկարար ծառայությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց 21:2526 Մար, 2026
  • Առաջարկներ՝ կրթությունից տնտեսությանը 21:1826 Մար, 2026
  • Վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ 21:0326 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի. վարչապետ | 26.03.2026 21:0026 Մար, 2026
  • ԵԿ խորհուրդն առաջարկեց «Այլ կերպ» խաղալ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5826 Մար, 2026
  • Մարտ 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5426 Մար, 2026
  • «Արվեստ առանց CV». երազանք, որ դարձավ իրականություն 20:5126 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.03.2026 20:4826 Մար, 2026
  • Վերարտադրողական առողջություն. կարևոր քայլեր՝ հղիություն պլանավորելիս 20:4426 Մար, 2026
  • Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը 20:3926 Մար, 2026
  • Հակացնցումային 8 անուն դեղեր երկրորդ տարին է՝ անվճար հասանելի են էպիլեպսիա ունեցող բուժառուներին. ԱՆ 20:3526 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարն այցելել է Մեծամորում կառուցվող Անկախ կյանքի կենտրոն 20:2926 Մար, 2026
  • Ռուսաստանը պահանջում է, որ հրաժարվենք Դոնբասից. Զելենսկի 20:2426 Մար, 2026
  • Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում 20:1926 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 26 մարտ. 2026 20:1326 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2025 թվականին պաշտպանական ծախսերն ավելացրել են 20 տոկոսով. Ռյուտե 20:0826 Մար, 2026
  • Արարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիր 20:0326 Մար, 2026
  • Պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 1937 մարդ 19:5826 Մար, 2026
  • Ամբողջապես կբարեկարգվի Երևանի բուսաբանական այգու տարածքում կառուցվող անտառապուրակը 19:5226 Մար, 2026
  • Իրանը մեզ աղաչում է գործարք կնքել, իսկ հրապարակավ հայտարարում են, թե միայն քննարկում է մեր առաջարկը. Թրամփ 19:4526 Մար, 2026
  • Եթե երբեք չեք ծխել, մի՛ սկսեք, եթե ծխում եք, թողե՛ք 19:3826 Մար, 2026
  • Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են բարեփոխումները 19:2726 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը 19:2026 Մար, 2026
  • Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը 19:1426 Մար, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հեռանկարները 19:0626 Մար, 2026
  • Կատարի դեսպանի հետ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները 19:0326 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Ապատեղեկատվության նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելն է 19:0026 Մար, 2026
  • Կապահովվի ՀՀ-ում գործող վերելակների անվտանգ շահագործումը 18:5426 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը 18:4726 Մար, 2026
  • Նեթանյահուն նպատակ ունի աստիճանաբար օկուպացնելու Լիբանանը. Էրդողան 18:3926 Մար, 2026
  • Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներ 18:3126 Մար, 2026
  • Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան 18:2326 Մար, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա 18:1826 Մար, 2026
  • Մարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ 18:1326 Մար, 2026
  • Կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի ու դաստիարակության կենտրոններում 18:0526 Մար, 2026
  • Կիրականացվի «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը 17:5326 Մար, 2026
  • Ընդգծվել է մշակութային և ագրոտուրիզմի զարգացման կարևորությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության կառույցի գլխավոր քարտուղարի հետ 17:4426 Մար, 2026
  • «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումը տեղի կունենա Երևանում մայիսի 5-6-ը 17:3126 Մար, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 17:2226 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ օրակարգի հարցեր 17:1026 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Մենք խաղաղություն չենք ունեցել, ունեցել ենք սառեցված պատերազմ. վարչապետ 17:0026 Մար, 2026
  • Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի hartak.am համակարգը 16:5626 Մար, 2026
  • Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ 16:4526 Մար, 2026
  • Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ 16:4126 Մար, 2026
  • Եփրեմ Կարապետյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 16:3526 Մար, 2026
  • Զբոսավարների և ուղեկցորդների համար նախատեսվում են որակավորման երեք հիմնական ընթացակարգեր 16:2926 Մար, 2026
  • Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը 16:1826 Մար, 2026
  • Հաստատվել է Խաղող վերամշակող տնտեսվարողների աջակցության ծրագիրը և դրա շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը 16:1426 Մար, 2026
  • Իսրայելից 8 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան 16:0826 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստան 16:0026 Մար, 2026
  • Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Կոնջորյան 15:5826 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 15:5426 Մար, 2026
  • Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ 15:4826 Մար, 2026
  • 20 կգ թմրամիջոցն ապօրինի իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:4526 Մար, 2026
  • ԱՄՆ-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների դիմաց պահանջում է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից. Զելենսկի 15:4226 Մար, 2026
  • Ուրացա՞ք էդ դրոշները, որ ձեր առաջ դրված են, մոռացա՞ք, թե՞ էն ժամանակ էիք ստում ՀՀ քաղաքացիներին. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 15:3826 Մար, 2026
  • Ներսես Երիցյանը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ 15:3326 Մար, 2026
  • Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ 15:3326 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 15:3026 Մար, 2026
  • Իրանի դիրքորոշումն է՝ շարունակել պայքարը. Արաղչի 15:2926 Մար, 2026
  • Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը բարեկամության և համագործակցության պայմանագիր են ստորագրել 15:1626 Մար, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 53-րդ նիստին 15:0626 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան. վարչապետը՝ Մայիսի 28-ի միջոցառման մասին 15:0026 Մար, 2026
  • Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում զգալի տեղումներ կլինեն 14:5526 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող և 1 անհետ կորած. ՆԳՆ 14:3826 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3026 Մար, 2026
  • Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին 14:2426 Մար, 2026
  • Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան 14:1926 Մար, 2026
  • Փաշինյանը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան ղազախական կողմին հանձնելու քննարկումների մասին 14:1126 Մար, 2026
  • Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան 14:0626 Մար, 2026
  • Սարգիս Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար 14:0126 Մար, 2026
  • Զոհվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը. The Jerusalem Post 13:5926 Մար, 2026
  • Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են 13:5426 Մար, 2026
  • Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել. վարչապետ 13:5026 Մար, 2026
  • Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան 13:4526 Մար, 2026
  • Որպես ՀՀ վարչապետ՝ հրաժարվում եմ այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման օրակարգից». Փաշինյան 13:3726 Մար, 2026
  • Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1750-ը 13:3226 Մար, 2026
  • Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ. Փաշինյան 13:2926 Մար, 2026
  • Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց 13:1726 Մար, 2026
  • Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում 13:0726 Մար, 2026
  • Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին. Փաշինյան 13:0526 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | ՔՊ-ն հանձնվում է ժողովրդի դատին և նրա ցանկացած որոշման կենթարկվի. վարչապետ 13:0026 Մար, 2026
  • Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ համակարգ. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի հանդիպմանը 12:5826 Մար, 2026
  • Լճացման որոշակի ազդակներ կան, գոհ չեմ արձանագրված արդյունքներից. Փաշինյանը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին 12:4926 Մար, 2026
  • Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների ծախսերի 50 տոկոսը. Պապոյան 12:4726 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015