Անցյալ հանգստյան օրերին Խաբարովսկում անցկացվեցին նոր ցույցեր՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, փողոց էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին Ֆուրգալին սատարող կարգախոսներ: «Մենք ինքներս ենք եկել» կարգախոսով ցուցարարներն արձագանքել են Խաբարովսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչուկի հայտարարությանը, թե հավաքի մասնակիցներին վճարել են:
Կիրակնօրյա հանրահավաքն արդեն անընդմեջ իններորդն էր: Մարդկանց չի խանգարել նույնիսկ +30 աստիճանը, որը հաստատվել էր հանգստյան օրերին:
Հանրահավաքները համաձայնեցված չէին իշխանությունների հետ, բայց ոստիկանությունը ձերբակալություններ չի իրականացրել: