Խաբարովսկից 30 կմ հեռավորության վրա ավիավթարի է ենթարկվել թեթև շարժիչով L-4 օդանավ: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը: Հայտնի է դարձել, որ օդանավը ուսումնավարժանքներ էր իրականացնում: Օդային փոխադրամիջոցում եղել է անձնակազմի երեք անդամ, որոնք բոլորը զոհվել են:
Շրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ դիտարկվում է օդանավի կործանման բոլոր վարկածները: Առաջնահերթ դիտարկվում է օդանավի տեխնիկական անսարքության և օդաչուի սխալի վարկածները: