Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում.
ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18։00-ը,
ոլորտային մասնագիտություններով (որտեղ կա քննություն)` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ը։
Քննություններն անցկացվում են օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմում-հայտերի ընդունման գործընթացն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։