Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Մարինա Լուկաշևիչը, որը ձերբակալվել է Մոսկվայի Տվերսկոյի դատարանի որոշմամբ՝ 50 միլիոն ռուբլի խարդախ գործարքի համար, ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկությունը կատարվել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հրամանով՝ հայտնում է Lenta-ն:
Լուկաշևիչի ձերբակալության մասին լուրը հաղորդվել է հուլիսի 6-ին: Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել «խոշոր չափերի խարդախություն» հոդվածով: Ըստ հետաքննության՝ գործարքի պատճառած վնասը գնահատվում է 50 միլիոն 385 հազար ռուբլի:
Մարինա Լուկաշևիչը գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հուլիսի 19-ին: