Կորոնավիրուսի համավարակի ֆոնին` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգել է սահմանափակել Ռուսաստանի սահմաններով տեղաշարժը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում` գրում է РИА Новости-ն:
Խոսքը ավտոմեքենաների, երկաթուղային, հետիոտնային, գետերի ու սահմանային այլ անցակետերի, ինչպես նաև ռուս-բելառուսական միջպետական սահմանային անցակետերի մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մարտի 30-ին՝ ժամը 00:00-ից:
Արգելքը չի վերաբերում դիվանագետներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև երկիրը լքող պաշտոնական պատվիրակությունների անդամներին: