Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հուլիսի 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով: