Սպիտակ տան ղեկավարի զարմուհու՝ Մերի Թրամփի սկանդալային գիրքը ԱՄՆ նախագահ Թրամփի մասին, առաջին իսկ օրը վաճառվել է գրեթե 1 միլիոն օրինակով:
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի բարեկամուհու «Չափազանց շատ և միշտ էլ ոչ բավարար. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհում ամենավտանգավոր մարդուն» գիրքը գերազանցել է ԱՄՆ Նախագահի անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» գրքի վաճառքը:
Հրատարակիչը, սակայն, պարզաբանել է, որ դա վերաբերում է գրքի ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային և աուդիո հրատարակությանը:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները դատարանի միջոցով փորձել են արգելել Բոլթոնի գրքի հրատարակումը՝ այն համարելով պետական գաղտնիքները չբացահայտելու պարտավորությունների խախտում: Իսկ Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄակՔինանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի զարմուհու գիրքը զավեշտալի պնդումներ ու կեղծիքներ է պարունակում: