• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ագրեսիան. տավուշյան քրոնիկոն
Տարածաշրջան
17:4815 Հլս, 2020

Ադրբեջանի ագրեսիան. տավուշյան քրոնիկոն

Ի՞նչ տրամաբանությամբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայտնվեցին ՀՀ սահմանում. Ինչպե՞ս սրվեց իրավիճակը. 1lurer.am-ը հավաքել է դեպքերի ժամանակագրությունը:

«ՍՈՒ-30CM»-ՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՀՀ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: 

ՍԱՀՄԱՆԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

 ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքում՝ ժամը՝ 15:57 գրառում է կատարել, տեղեկացնելով, որ այդ պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր տեսանյութում երևում է, թե ինչպես է հակառակորդը կրակ բացում հայկական բնակավայրերի ուղղությամբ:

ՄԻՊԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

«Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,-ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

ՀՈՒԼԻՍԻ 15. ՃԵՊԱԶՐՈՒՅՑ- ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  • Վիրավորվածների մի մասը վերադարձել է ծառայության
  • Ադրբեջանը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը
  • Կամավորականների զավակներն ու թոռները խնդիրը փայլուն կատարել են
  • Առաջնագծում լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել

ՏԱՍԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԲՈՒԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ

 Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ 

  ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ- ՎՆԱՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ունեցել ենք ամենախաղաղ գիշերը, և մարդիկ այսօր հանգիստ են եղել բոլոր բնակավայրերում՝ «Լուրեր»-ի ուղիղ եթերում  այսօր՝ հուլիսի 15-ին, տեղեկացրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  Մարզպետը նշեց, որ վնասների ուսումնասիրություններն այսօր կշարունակվեն:

  ԲԱՔՎԻ ՑՈՒՅՑԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱ՞ՄԲ

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած ցույցերին` նշելով, որ այն կազմակերպվել էր պետական աջակցությամբ և խրախուսմամբ, սակայն դուրս էր եկել վերահսկողությունից:

 ՀՈՒԼԻՍԻ 15. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ 

    

 ՀՈՒԼԻՍԻ 14. ԲՐԻՖԻՆԳ- ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

  • Տավուշում որևէ խուճապ չի եղել
  • Զինված ուժերը կատարում են կոնկրետ խնդիրներ
  • Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հուլիսի 14-ին, երեկոյան «Լուրերի» ուղիղ եթերում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ասաց․«Ցավոք, օրվա ընթացքում ունեցել ենք գնդակոծություններ, ռմբակոծություններ մեր համայնքներում: Վնասվել են տներ, ունեցել ենք հրդեհներ, որոնք մարվել են: Բարեբախտաբար, քաղաքացիների շրջանում զոհեր և վիրավորներ չկան, ամեն ինչ հսկողության ներքո է»։

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՈՑԱԾ ԱԹՍ-Ն՝ ՇՈՒՐՋ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«Հայկական զինված ուժերի կողմից այսօր խոցված ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ-ի արժեքը գնահատվում է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար:Ընդ որում՝ սա իսրայելական արտադրության այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է»,- ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

«Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ: Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք՝ թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է Մոնթե Մելքոնյան հայկական կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։  

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «Elbit Hermes 900» ԱԹՍ-Ի ԽՈՑՈՒՄԸ

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին , ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակում է կադրեր, թե ՀՀ ԶՈՒ-ն ինչպես է խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է՝ «Երևի սա Hermes 900 ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԶՈՀ

Հուլիսի 14-ին երեկոյան՝ 18:12-ի սահմանում, ՊՆ մամուլի խոսնակը գրառում կատարեց տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԳՅՈՒՂԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին՝ տեղեկացրեց, որ  կան վնասված բնակելի տներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 14-ին  Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում 12 լեզվով կատարել է հետևյալ գրառումը. «Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԱՆԸ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ Է ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՎ                

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 14-ին՝ ժամը 16:19-ին ֆեյսբուքում գրեց, որ արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Ստեփանյանը նշել էր, որ Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈՒ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։

ԱԹՍ-Ի ԽՈՑՈՒՄ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ժամը 14:47-ին Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։
 
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑԻՑ ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
 
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ժամը 14:38-ին Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 
 
 ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտպանության նախարարությունը հրապարակեց գիշերային պատժիչ գործողությունները ներկայացնող նոր տեսանյութ: 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԵՆԵՐԱԼԻ ՄԱՀԸ

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում ժամը 13:12-ին տեղեկացրեց, որ հաստատվել է ադրբեջանցի գեներալի մահվան լուրը: 

                                                                       

ՄԻՊ- ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

Մարդու իրավունքների պաշտպան,ժամը 12:34. «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար»։

   ՊԱՏԺԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութ՝ «Պատժիչ գործողություններ» խորագրով: Այն ներկայացնում է, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ինչպես են ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:

ԱԹՍ-Ն՝ ԲԵՐԴՈՒՄ

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում՝ 11:15-ին, գրեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:  

ՀՈՒԼԻՍԻ 14. ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ 

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում՝ ժամը 07:41-ին, գրառում կատարեց` տեղեկացնելով, որ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, գիշերը  համեմատաբար հանգիստ է անցել: Հուլիսի 14-ի առավոտյան՝ ժամը 08:41-ին, ՊՆ մամուլի խոսնակն էլ գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՏԱՆԿԻ ՇԱՐԺ. ԿԱՍԵՑՈՒՄ ԿՐԱԿՈՎ 

​Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այս մասին հուլիսի14-ին՝ ժամը 08:41-ին, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ԽՈՑՎԱԾ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԸ

«Իմ քայլը» խմբակցության անունից հուլիսի 13-ի ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ մեր զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ թե մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին, որը կեղծ տեղեկատվությամբ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 12 զոհ:

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի սահմանում  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը 1lurer.am-ին հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել:

ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂ - ԱՐԿԵՐ

Հուլիսի 13-ին` ժամը 16:27-ին, ՊՆ մամուլի խոսնակը կրկին Ֆեյսբուքի էջում գրառում կատարեց՝ այս անգամ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինված ուժերը 120 մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։

ԱԹՍ-ի ԿԻՐԱՌՈՒՄ

ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 14-ին՝ ժամը 15:26-ին, տեղեկացրեց. «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել են։ ՀՀ ԶՈՒ-ն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։

ԱԼԻԵՎ - ՀՐԱՏԱՊ ՆԻՍՏ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին հեռավար ռեժիմով անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացրեց: Նա հանդես եկավ ելույթով, որից հետո նիստն ընթացավ դռնփակ: 

ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂ - ԿՐԱԿՈՑՆԵՐ

Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանը հայտնեց, որ գյուղի վրա կրակոց չկա, կրակոցները միջդիրքային են: Նա ասաց, որ գյուղում խուճապ չկա, եկեղեցում կատարվել է խաղաղության աղոթք:

ՄԻՊ - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ  միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով: Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: 

ՈՒԱԶԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՄՈԼՈՐՅԱԼ»  ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱԺ հատուկ նիստում հուլիսի 13-ին,պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին զեկուցեց, որ հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպից հետո տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, վերսկսվում է հրետակոծությունը: Դադարը եղել է գիշերը՝ 3:30-5:30-ի սահմանում: Տոնոյանի խոսքով՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով և լռեցվում. արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի:

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ 

ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 13-ին՝ առավոտյան 10:35-ի սահմանում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ  հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՅԻ ՄԱՀ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):

ՀՈՒԼԻՍԻ 13՝ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Հուլիսի 13-ին՝ առավոտյան 08:19-ին, ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ  հակառակորդն առավոտյան վերսկսել է սադրիչ գործողությունները և շարունակում է հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ: «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել էր Շուշան Ստեփանյան:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ

ՊՆ մամուլի խոսնակը հուլիսի 13-ի գիշերը 01:13-ին գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ կրակոցները պարբերաբար, տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են։ 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների առնչությամբ  հորդորում  է խուճապի չմատնվել, քանի որ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին:

ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Հուլիսի 12-ին՝ 22:49-ի սահմանում, ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում կրկին գրառում կատարեց՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմն սկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ՝ 2 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՓՈՐՁԸ

Հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ21819
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը. Մարքի 12:0014 Հլս, 2020 Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը. Մարքի Քաղաքականություն
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին 09:1414 Հլս, 2020 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին Քաղաքականություն
  • Չինարիից ՄԻՊ աշխատակազմ են փոխանցվել հրետակոծության փաստեր 19:4313 Հլս, 2020 Չինարիից ՄԻՊ աշխատակազմ են փոխանցվել հրետակոծության փաստեր Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015