ՀՀովհաննես Վարդանյան

Բաքվում կազմակերպված ցույցն ավարտվեց մահակներով, ջրցաններով և ցուցարարներին բերման ենթարկելով. քաղաքագետ

Բաքվում կազմակերպված ցույցն ավարտվեց մահակներով, ջրցաններով և ցուցարարներին բերման ենթարկելով. քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած ցույցերին` նշելով, որ այն կազմակերպվել էր պետական աջակցությամբ և խրախուսմամբ, սակայն դուրս էր եկել վերահսկողությունից.

«Ադրբեջանական գիշերային քրոնիկոն. պետական աջակցությամբ և խրախուսմամբ Բաքվում կազմակերպվում է բազմամարդ ակցիա` բանակին աջակցության հայտնելու, պատերազմ հայտարարելու կարգախոսներով: Նպատակը պարզ է` ցույց տալ, թե իբր «ժողովուրդը պատերազմ է ուզում»:

Ինչ-որ պահի բազմամարդ ցույցը սկսում է դուրս գալ վերահսկողությունից. ցուցարարները ներխուժում են խորհդարանի շենք, կողաշրջում են ոստիկանական ավտոմեքենա, բախվում են ոստիկանների հետ:

Ոստիկաններն սկսում են մահակներով ու ջրցաններով ցրել իշխանությունների կազմակերպած և Ղարաբաղը պահանջող ցուցարարներին, առանձնահատուկ հայրենասերներին` բերման ենթարկում»,- գրել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում