Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ այսօր առավոտյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին է բաժանել դեսպանատան շեֆ խոհարարի պատրաստած ֆրանսիական ուտեստներ՝ տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական բաժնից։
Դեսպանությունը այս համեստ ժեստով արտահայտել է իր երախտագիտությունը նրանց, ովքեր ամիսներ շարունակ պայքարում են վարակի դեմ, ովքեր շարունակում են կյանքեր փրկել։ Բարձր ենք գնահատում նախորդ շաբաթների ընթացքում հայ և ֆրանսիացի բժիշկների արդյունավետ համագործակցությունը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին` «Քարֆուրին» և «Ռիշել գրուպին»՝ ծրագրին աջակցելու համար։
Դեսպանի ուղերձը այստեղ