Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ելնելով էքզիթփոլի տվյալներից:
Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ ընտրողների 50,4 տոկոսը կողմ է քվեարկել Դուդային: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմից» Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տասկովսկին, հավաքել է ձայների 49,6 տոկոսը:
Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեն 48 ժամվա ընթացքում:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով որոշվեց 2020 թվականի Լեհաստանի նախագահի ընտրությունն անցկացնել փոստային քվեարկությամբ: Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, հաղթահարեց վերին պալատի՝ Սենատի վետոն, և թույլատրեց երկրի նախագահ ընտրել փոստի միջոցով: