Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը նախարարությունում նշանակվել է մեկ այլ պաշտոնի: Նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարարի պարտականությունները ստանձնել է գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը:
Ֆուադ Մամեդովն Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար էր նշանակվել 2018-ին: