Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից: