ԱՄՆ-ը Հոնկոնգից անցել է Տիբեթին: Չինաստանի նկատմամբ սահմանվում են նոր պատժամիջոցներ, այս անգամ՝ Տիբեթում մարդու իրավունքների խախտման պատճառով,- հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ասել է, որ Չինաստանի իշխանություններն արգելում են ամերիկացի դիվանագետների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը տարածաշրջան: Մինչդեռ, ըստ պետքարտուղարի, դա շատ կարևոր է «Տիբեթում կայունության ապահովման համար՝ հաշվի առնելով Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից մարդու իրավունքների ոտնահարումը»: Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ Պեկինին չի հաջողվել խուսափել Տիբեթում շրջակա միջավայրի աղտոտումից:
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը վիզայի սահմանափակումներ է հաստատել Չինաստանի կուսակցական և պետական այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են Տիբեթ օտարերկրացիների մուտքն արգելող գործընթացին: