Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 12 միլիոնի, մինչև հիմա Քովիդ 19-ից ավելի քան 546 հազար մարդ է մահացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել գագաթնակետին: Ըստ ԱՀԿ տնօրենի՝ վարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր վիրուսի 400 հազար դեպք, մինչդեռ նույնքան դեպք է գրանցվել միայն անցած հանգստյան օրերին: Գեբրեյեսուսն ընդգծել է, որ համավարակի թափն ավելանում է, իսկ մահացության ցուցանիշը, կարծես, կայունացել է: