Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11 միլիոն 761415-ի, մահացության ցուցանիշը կազմում է 541154, ապաքինվել է 6 միլիոն 755324 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 3 միլիոն 41035 վարակված, մահացել է 132981 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 325066-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է 1 միլիոն 626071 բնակիչ: Մահացության ցուցանիշը հասել է 65556-ի:
Երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 721310 վարակվածով: Մահացության թիվն անցել է 20000-ից:
Չորրորդը Ռուսաստանն է: Այս երկրում վարակված է 694230 մարդ, մահացել է ավելի քան 10400 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 464000-ի:
Հինգերորդ հորիզոնականում Պերուն է: Այստեղ կա ավելի քան 305000 վարակված, մահացել է ավելի քան 10700 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Չիլին, Մեծ Բրիտանիան,Մեքսիկան, Իրանը, Իտալիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ՀԱՀ-ն, Գերմանիան, Բանգլադեշը, Ֆրանսիան, Կոլումբիան, Կանադան, Կատարը:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: