Ռուսաստանի Դաշնության 82 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6368 նոր դեպք՝ երկրում ընդհանուր թիվը հասցնելով 694230-ի: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Թեպետ Ռուսաստանում վարակման օրական դեպքերը չեն գերազանցում 7000-ը, կորոնավիրուսից մահերի նվազում չի արձանագրվում:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 198 հիվանդ, մինչդեռ նախօրեին գրանցվել էր մահվան 135 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում մահացության ցուցանիշը հասել է 10494-ի: