Հուլիսի 5-ին ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է տոլմայի փառատոն՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:
Փառատոնի ընթացքում ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:
Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն՝ կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաև զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է տոլմայի փառատոն: