Իրանը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ նավթարդյունահանման ծավալների կրճատումը հասցրել է նվազագույնին, քանի որ պահեստները գրեթե լի են սև ոսկով՝ գրում է Gazeta.ru կայքը:
Իրանում ստեղծված նման իրավիճակը պայմանավորված է նավթի արտահանման նվազմամբ ու նավթարդյունահանման ծավալների կրճատմամբ: Նշվում է, որ նավթի շուկայում տեղի ունեցող իրադարձությունների անցանկալի զարգացումների պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
Հունիսին նավթի արտահանման ծավալները կազմել են օրական 1.9 միլիոն բարել, ինչը գրեթե կրկնակի ցածր է անցյալ տարվա և ցածր է 1981-ի ցուցանիշից: