ԱՄՆ-ում սովորող օտարերկրացի ուսանողները ստիպված կլինեն հեռանալ երկրից, եթե նրանց համալսարանները որոշեն անցնել հեռավար առցանց ուսուցման: Այս մասին հայտնել են ԱՄՆ միգրացիոն ծառայությունից՝ գրում է CNN-ը:
Նման որոշումից կարող են տուժել հազարավոր օտարերկրացի ուսանողներ, որոնք կրթություն են ստանում Միացյալ Նահանգների բուհերում կամ մասնակցում են ուսումնական տարբեր ծրագրերի:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգներում բոլոր բարձրագույն կրթօջախները կարող են անցնել հեռավար ուսուցման: Օրինակ՝ Հարվարդի համալսարանում ուսանողներին ուղղված բոլոր հրահանգներն ու կարգավորումները կիրականացվեն առցանց, նույնիսկ նրանց համար, որոնք բնակվում են կրթօջախի տարածքում: