Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքում հավանության արժանացած Մայր օրենքի փոփոխված տեքստն այսօր հրապարակվել է՝ գրում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, Սահմանադրությունում կատարվել է 206 փոփոխություն: Առանցքային փոփոխությունները կապված են սոցիալական հարցերի հետ:
Ընդլայնվում են Պետդումայի և Դաշնային խորհրդի լիազորությունները, որոնք իրավասու են իրականացնել խորհրդարանական վերահսկողություն: Բացի այդ, ուժի մեջ է մտնում նախագահության ժամկետի`առանց «անդադար» բառի փոփոխությունը:
Սահմանադրության փոփոխությունները հավանության է արժանացրել քվեարկողների 77.92 տոկոսը՝ մոտ 58 միլիոն քաղաքացի: