Չինական զարդերի խոշոր արտադրող Wuhan Kingold Jewelry-ը կեղծ ոսկե ձուլակտորներ է օգտագործել զարդեր պատրաստելու համար: Խարդախությունը բացահայտվել է, երբ վարկատուներից մեկը՝ Dongguan Trust-ը, ժամանակին ավանդ չստանալու պատճառով որոշել է վաճառել գույքը, գրում է Ведомости-ն:
Խարդախության մասին առաջին հաղորդագրությունից հետո Wuhan Kingold Jewelry-ից ստացած սալիկները սկսել են ստուգել նաև մյուս վարկատուները: Պարզվել է, որ դրանք բոլորը ոսկեզօծ պղնձից են պատրաստված:
Wuhan Kingold Jewelry-ին ուներ 83 տոննա նման «ոսկի», երկրի ոսկու պաշարների 4,2 տոկոսը: 2013 թ. դրանք գրավադրելով՝ ընկերությունը կարողացել է ստանալ 20 միլիարդ յուան (2,8 միլիարդ դոլար) ֆինանսավորում:
Պատմության կեղծ ոսկու ամենամեծ սկանդալներից մեկն արտառոց է նրանով, որ ընկերության գրավադրումներն ապահովագրել է PICC Properties և Casualty պետական ապահովագրական ընկերությունը: