Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ «Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է մահացության թվի աճ երիտասարդների շրջանում»: Ըստ Ադրբեջանի Նախարարների կաբինետում գործող օպերատիվ շտաբի՝ մահանում են հիվանդներ, որոնք չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ: Ենթադրում են, որ «Դա պայմանավորված է վիրուսի մուտացիայով: Կան շատ մարդիկ, որոնք ամբողջ ընտանքով են ծանր տանում հիվանդությունը»:
Ադրբեջանում վարակվածների 54%-ը կանայք են, 46%-ը տղամարդիկ: Իշխանությունը դա կապում է հոգեհանգիստներին ու թաղումներին զանգվածային մասնակցությամբ: Եղել են դեպքեր, երբ մեկ թաղումից հետո վարակի 84 դեպք է բացահայտվել»:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում մեկ օրում գրանցվել է վարակի 583, մահվան 7 դեպք: