Գողերը, օգտվելով Եվրախորհրդարանի անդամների բացակայությունից, որոնք Բրյուսելից հեռու էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով, թալանել են շենքը, գրում է Politico-ն:
Ճշտվում է, որ գողացել են Եվրախորհրդարանի 50 անդամի համակարգիչները, պլանշետներն ու այլ իրեր, երբ նրանք աշխատավայրում չէին: Գողերի ներթափանցման և թալանի ժամանակ շենքը գրեթե դատարկ է եղել:
Գերմանացի պատգամավոր Նիկո Սեմսրոտը, որի երկու համակարգիչն են գողացել, դեպքը համարել է մեծ սկանդալ, որն, ըստ նրա, փորձում են կոծկել: