Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամում գրանցվել է վարակման նոր ռեկորդ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր: Այս երկրում մեկ օրում վարակվել է մոտ 50000 մարդ՝ գրում է Al Jazeera-ն:
Յուրաքանչյուր օրվա նոր դեպքերի կեսից ավելին արձանագրվում է Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Թեքսաս նահանգներում, որտեղ բնակվում է Միացյալ Նահանգների բնակչության 30 տոկոսը:
Ընդհանուր առմամբ՝ Միացյալ Նահանգներում վարակից մահացել է ավելի քան 128000 հիվանդ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի տեմպերն աճում են վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ ամեն օր գրանցելով նոր ռեկորդ: