Հուլիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, ևս 42 հոգի առողջացել է: Այս մասին հայտնում է մարզպետարանը:
Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 1097 դեպք, 824 մարդ առողջացել է, մահվան 17 դեպք է արձանագրվել։