Ջեֆ Բեզոսի կարողությունն այժմ գնահատվում է 172 միլիարդ դոլար: CNN-ի հաղորդմամբ՝ սա աշխարհի ամենահարուստ մարդու համար նոր ռեկորդ է:
Այս շաբաթ Բեզոսը գերազանցել է իր կարողության ռեկորդը, որը գրանցվել էր նախքան նախկին կնոջից՝ ՄքՔենզիից բաժանվելը: Անցյալ տարի զույգը ամուսնալուծվել էր 25 տարվա համատեղ կյանքից հետո:
ՄքՔենզին նույնպես իր հարստությամբ նոր ռեկորդ է գրանցել: Նրա կարողությունն այժմ կազմում է 57 միլիարդ, ինչը Բեզոսի նախկին կնոջը դարձրել է 12-րդ ամենահարուստն աշխարհում:
Amazon-ի եկամուտներն ավելացել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ առցանց գնումների ավելացման հաշվին: