Զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի անօրինական վերականգնողական կենտրոնի վրա, որտեղ բուժում են ստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդները: Գրոհի ժամանակ մահացել է ավելի քան 20 մարդ, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ գրում է РИА Новости-ն:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 24 մարդու մարմին: Իրավապահ մարմինները չեն կարողացել հաստատել զինված հարձակման ժամանակ քաղաքացիների առևանգման մասին լուրը, սակայն հայտնել են, որ կենտրոնը գործում էր անօրինական հիմունքներով:
Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացնողները դեպքի վայր են ժամանել երեք բեռնատարներով: