Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումները հաջող են ընթանում: Հավանականություն կա, որ արդեն մի քանի ամսից պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա: Այս մասին տեղեկացրել է Իսպանիայի գիտության նախարարը՝ գրում է РИА Новости-ն:
Նախարարը հայտնել է, որ աշխարհում գոյություն ունի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման մոտ 180 նախագիծ: Իսպանիայում դրանք 12-ն են, որոնք ֆինանսավորվում է պետբյուջեից: 12-ից հինգում կա այն, ինչը կոչվում է «թեկնածու պատվաստանյութ», որոնք սկսում են նախակլինիկական փորձարկումները կենդանիների վրա: